01/12/2025

Սյունիքում ծնվածների թիվը տարեկան նվազել է 171-ով

Սյունիքում ծնվածների թիվը տարեկան նվազել է 171-ով

Սյունիքի մարզում տեղի են ունենում ժողովրդագրական բացասական փոփոխություններ. 2016թ. մարզում գրանցվել է 1334 ծնունդ՝ 2014թ. գրանցված 1505 ծննդի փոխարեն: Ծնունդների նվազումը նկատելի է հատկապես Կապանի տարածաշրջանում:

2016 թվականին Կապանի բժշկական կենտրոնում գրանցվել է 455, Գորիսի բժշկական կենտրոնում՝ 556, Սիսիանի բժշկական կենտրոնում՝ 210, Մեղրու բժշկական կենտրոնում՝ 68, Քաջարանի բժշկական կենտրոնում՝ 45 ծնունդ:

2016թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ մարզի բնակչության թիվը կազմել է 139,3 հազ. մարդ, որից քաղաքային՝ 94,0 հազար, գյուղական՝ 45,3 հազար:

2004-ին մարզի բնակչությունը 150,6 հազար մարդ էր, այդ թվում՝ քաղաքային՝ 102,5 հազար, գյուղական՝ 48,1 հազար:

Սեփ. լրատվություն

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: