01/12/2025

Մեղրեցի երիտասարդները զորակոչվում են հայոց բանակ

Մեղրեցի երիտասարդները զորակոչվում են հայոց բանակ

Հունվարի 19-ին Մեղրու տարածաշրջանում մեկնարկեց 2017թ. ձմեռային զորակոչը: Մեղրեցի զինակոչիկների առաջին խումբը՝ 17 երիտասարդ, մեկնեց հանրապետական կենտրոնական հավաքակայան՝ փոխարինելու սահմանադրական պարտքը կատարած իրենց ավագ ընկերներին: Այդ առթիվ Մեղրու զինկոմիսարիատի մերձակա պուրակում տեղի ունեցավ հանրահավաք:
Նորակոչիկներին բանակ մեկնելու առթիվ ողջերթի խոսք ասացին Մեղրու համայնքապետ Մխիթար Զաքարյանը, Մեղրու զինկոմ, մայոր Դավիթ Անանյանը: Ապագա զինվորներին Տերունական աղոթքը հղեց Մեղրու տարածաշրջանի հոգեւոր հովիվ տեր Ռաֆայել քահանա Խաչիկյանը: Ավանդական երգ-երաժշտությամբ համայնքն իր զինվորացու տղաներին բանակ ճանապարհեց:

Սեփ. լրատվություն

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: