01/16/2025

Մեղրու հէկ-ի շինարարությունը դարձյալ օրակարգում չէ

Մեղրու հէկ-ի շինարարությունը դարձյալ օրակարգում չէ

ՀՀ կառավարությունը վերջերս հաստատել է 2017թ. գործունեության ծրագիրը, որում խոսք չկա Մեղրու հէկի կառուցման մասին:

Հէկի շինարարության մեկնարկը, ինչպես հիշում եք, տրվել է 2012թ. նոյեմբերի 7-ին:

Հէկի շինարարությունը պետք է տեւեր հինգ տարի եւ ավարտվեր 2017-ին:

Շինարարության համար անհրաժեշտ 329 մլն դոլար ներդրումը պետք է կատարեր Իրանի Իսլամական Հանրապետությունը:

Ենթադրվող հէկը տարեկան պետք է արտադրեր 800 մլն կվտ/ժամ էլէներգիա:

Շահագործման հանձնվելուց հետո հէկը 15 տարի պետք է էլէներգիան արտահաներ Իրան, որից հետո անհատույց կփոխանցվեր Հայաստանի Հանրապետությանը:

Ուշագրավ է, որ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի՝ 2016թ. դեկտեմբերին Հայաստան կատարած այցի ժամանակ Մեղրիի հէկի շինարարության հարցը ներառված չի եղել այցի օրակարգում:

Սեփ.լրատվություն

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: