01/16/2025

«Սյունյաց երկիր»-ը բոլորի թերթն է. խմբագրակազմը հավատարիմ կմնա տարիներով ձեւավորված իր սկզբունքին

«Սյունյաց երկիր»-ը բոլորի թերթն է. խմբագրակազմը հավատարիմ կմնա տարիներով ձեւավորված իր սկզբունքին

ՀՀ Ազգային ժողովի առաջիկա՝ ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունների քարոզարշավի ընթացքում, ինչպես նախորդ բոլոր ընտրությունների եւ տեղական ու համապետական քաղաքական միջոցառումների ժամանակ, «Սյունյաց երկիրը» պատրաստ է հավասար հիմունքներով իր էջերը տրամադրել ընտրությանը մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին, ինչպես եւ նրանց կողմից առաջադրված պատգամավորության թեկնածուներին:

Գովազդային նյութերը կարող է պատրաստել կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ առաջադրված թեկնածուի նախընտրական շտաբը եւ տրամադրել խմբագրությանը:
Խմբագրությունը կարող է գովազդային նյութերի պատրաստումը, ըստ կուսակցության (կուսակցությունների դաշինքի), առաջադրված թեկնածուի նախընտրական շտաբի առաջարկած տարբերակի ու ծրագրի, իրականացնել իր ուժերով:

Նախընտրական քարոզչությունը կիրականացվի ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցով սահմանված ժամկետում:
Նախընտրական (քաղաքական) գովազդի հետ կապված հարցերով կարող եք դիմել թերթի խմբագրություն:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: