01/16/2025

Հաճելի անակնկալ

Հաճելի անակնկալ

Անգելինա Հովհաննիսյանը սովորում է Կապանի թիվ 13 միջնակարգ դպրոցի ութերորդ դասարանում, նաեւ քաղաքի թիվ 3 երաժշտական դպրոցի վեցերորդ դասարանում: «Շնորհալի, ընդունակ սան է, բազմաշնորհ», - նրա մասին ասում է Անգելինայի ջութակի դասատուն՝ Լիանա Սողոմոնյանը:

Տարիքի հետ կապված անհրաժեշտություն է լինում փոխել գործիքը: Վերջին ժամանակներս Անգելինայի դեպքում եւս նման խնդիր է ծագել. նոր ջութակ ունենալ: Բայց նա սոցիալապես անապահով ընտանիքից է: Տատը եղել է Սյունիքի մարզպետի մոտ՝ աշխատանքի տեղավորման հարցով օժանդակություն խնդրելու, որ կարողանա թոռնուհու համար ջութակ գնել: Եվ ահա հաճելի անակնկալը չուշացավ: Փետրվարի 9-ին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը պատանի ջութակահարուհուն հանձնեց նոր ջութակ:

- Մեր դպրոցում միջոցառումներ անցկացվում են: Հուսով եմ, որ անձամբ կհրավիրենք մարզպետին եւ մեր երախտագիտությունը կհայտնենք, նա էլ կունկնդրի Անգելինայի կատարումը եւ կհամոզվի, որ նվերը տեղին եւ ժամանակին է, - ասաց Լիանա Սողոմոնյանը:
Թերթի միջոցով Սյունիքի մարզպետին իրենց շնորհակալությունն են ցանկանում հայտնել փոքրիկ ջութակահարուհու մայրը՝  Անգին Հովհաննիսյանն ու տատը՝ Ասյա Սարգսյանը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: