01/16/2025

Ծնունդդ շնորհավոր, սիրելի՛ հայրիկ

Ծնունդդ շնորհավոր, սիրելի՛ հայրիկ

Փետրվարի 13-ին լրանում է Գորիսի տարածաշրջանում եւ մասնավորապես Տեղ համայնքում հանրաճանաչ ու վաստակաշատ մի անձնավորության՝ Սուրիկ Արտավազդի Էլյազյանի ծննդյան 60-ամյակը:

Ծնվել է 1957թ. Գորիսի շրջանի Տեղ գյուղում, որտեղ էլ 1974 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը:

1975-1977թթ. ծառայել է խորհրդային բանակում, ապա սովորել եւ ավարտել  Երեւանի Ալեքսանդր Թամանյանի անվան շինարարական տեխնիկումը, աշխատանքի անցել Տեղի թիվ 2 միջնակարգ դպրոցում՝ զինղեկ:

1981-1984թթ. աշխատել է Տեղի պետական տնտեսության շինարարական բրիգադի բրիգադավար:

1984թ. ընտրվել է Տեղի գյուղական խորհրդի գործկոմի նախագահ:

1993-1997 թվականներին Տեղի մշակույթի տան տնօրենն էր:

1991-92 թվականներին՝ Արցախյան պատերազմի տարիներին, լինելով գյուղական խորհրդի գործկոմի նախագահ, ակտիվ գործունեություն է ծավալել՝ թիկունքից սատարելով ազատամարտի ելած զինվորներին ու ինքնապաշտպանական ջոկատներին:

1998 թվականից մինչեւ այսօր աշխատում է «Հայփոստ» ՓԲԸ-ի Տեղի բաժանմունքի վարիչ:

Աշխատելով տարբեր բնագավառներում՝ նա ցուցաբերել է կազմակերպական ու աշխատանքային դրվատելի հմտություններ եւ մարդկային վեհ հատկանիշներ:

Սիրով շնորհավորում ենք Սուրիկ Էլյազյանին՝ հոբելյանի կապակցությամբ:

Քեզ՝ առողջություն, երջանկություն, անամպ երկինք, կանաչ ճանապարհ, սեր ու բարիք:

Ժպտա՛, քանզի մենք քեզ հետ ենք, ժպտա՛, որովհետեւ ժպիտը թելադրում է կյանքի ընթացքը:

Ուզում ենք, որ աչքերդ փայլեն միշտ, ինչպես փայլում են այսօր ու հենց հիմա՝ այս տողերը կարդալիս:

Սուրիկ Էլյազյանի զավակներ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: