01/16/2025

Նշվեց Տեառնընդառաջը

Նշվեց Տեառնընդառաջը

Փետրվարի 14-ին Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին նշում է Տեառնընդառաջը՝ 40-օրյա մարդեղացյալ Աստվածորդու՝ մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնը:

Բերկրառատ տոնի սկիզբն ազդարարվեց փետրվարի 13-ի երեկոյան, երբ բոլոր եկեղեցիներում  կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը, ինչից հետո եկեղեցու բակերում վառվեց ավանդական խարույկը:

Մարզի բոլոր բնակավայրերում հավուր պատշաճի նշվեց այդ տոնը:  

Ի դեպ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից փետրվարի 14-ը հռչակվել է նաեւ նորապսակների օրհնության օր:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: