01/16/2025

«Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ նորանշանակ տնօրենի շրջայցը Մեղրի համայնքում

«Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ նորանշանակ տնօրենի շրջայցը Մեղրի համայնքում

2017թ. փետրվարի 3-ից «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը գլխավորեց տեխնիկական գիտությունների թեկնածու Անդրեյ Անատոլեւիչ Սինյակովը: Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի հետ ունեցած հանդիպումից հետո Ա.Սինյակովը ցանկություն է հայտնել ծանոթանալ ոչ միայն Ագարակ քաղաքին, այլեւ ողջ համայնքին, բնակչության առօրյա կյանքին, կրթամշակութային ենթակառույցներին: Նորանշանակ տնօրենի եւ համայնքի ղեկավարի աշխատանքային օրը սկսվեց «Ագարակի միջնակարգ դպրոց» կատարած այցով: Նրանք հանդիպում ունեցան ուսուցչական կազմի հետ, շրջայց կատարեցին դպրոցում, շփվեցին երեխաների հետ: Ապա եղան «Ագարակի մանկապարտեզ» եւ «Ագարակի արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ներում: Հանդիպումները բավականին անմիջական էին: Մխիթար Զաքարյանը մեկ անգամ եւս կարեւորեց պղնձամոլիբդենային կոմբինատի դերը տարածաշրջանի զարգացման գործում. «Այն ոչ միայն մեր շրջանում լուծում է զբաղվածության զգալի խնդիր, այլեւ նրա շնորհիվ մենք ինժեներատեխնիկական մտքի պակաս չենք զգացել: Ես ողջունում եմ լավ կրթություն ստացած ու պատրաստված կադրերին եւ, երբ ծանոթացա Ա.Սինյակովի կենսագրությանը, աշխատանքային անցած ուղուն, հավատացի, որ ամեն ինչ դեպի դրականն է գնալու, եւ մեր համագործակցության շրջանակն ավելի է ընդլայնվելու»: Հանդիպման ընթացքում Ա.Սինյակովը ներկայացրեց իր անցած աշխատանքային ուղին, ծավալած գործունեությունը, ոլորտում կարեւորեց երիտասարդ կադրերի ներգրավվածությունը եւ պատրաստակամություն հայտնեց հնարավորինս աջակցել նրանց: Այցելության վերջին վայրն Ագարակի պատանի ըմբշամարտիկների մարզասրահն էր: Մարզիկների մենամարտ-պարապմունքը հիացրեց հանքագործների ղեկավարին:

Այցելությունները կշարունակվեն համայնքի այլ բնակավայրերում եւս: Երիտասարդ տնօրենը պատրաստակամություն հայտնեց սիրով մասնակցել համայնքային կյանքին, միջոցառումներին:

meghri.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: