01/16/2025

Մեղրի համայնքը՝ սեփական եկամուտների աճի գոհացնող տեմպերով եւ իրատեսական ծրագրերով

Մեղրի համայնքը՝ սեփական եկամուտների աճի գոհացնող տեմպերով եւ իրատեսական ծրագրերով

Սույն թվականի փետրվարի 22-ին վարչապետ Կ.Կարապետյանն ընդունել է տարբեր մարզերի 12 համայնքների ղեկավարների, որոնք 2016 թվականին ապահովել են համայնքների սեփական եկամուտների աճ եւ նույնը նախատեսել են նաեւ 2017 թվականին:

Ընտրված համայնքների մեջ է նաեւ Մեղրի խոշորացված համայնքը, որի զարգացման ծրագրի նկատմամբ եղել է վստահություն եւ սեփական եկամուտներում աճի գոհացնող տեմպեր: Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը վարչապետին է ներկայացրել ենթակառուցվածքների բարելավման, Էներգախնայող լուսավորության, էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման, գյուղմթերքի վերամշակման, վառարանների արտադրության, անասնապահության զարգացման կոնկրետ ծրագրեր, որոնք ուղղված են աշխատատեղերի ստեղծմանը եւ համայնքին կարող են ապահովել տնտեսական արդյունք:

meghri.am
23 փետրվարի 2017թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: