01/16/2025

Կառավարությունում քննարկվել է Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի արդիականացման եւ լիարժեք գործարկման ներդրումային ծրագրի ընթացքը

Կառավարությունում քննարկվել է Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի արդիականացման եւ լիարժեք գործարկման ներդրումային ծրագրի ընթացքը

Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 2-ին ընդունել է «Քոնթուր Գլոբալ» ընկերության գործադիր փոխնախագահ եւ գլխավոր գործառնական տնօրեն Կարլ Շնադտին:

Զրուցակիցները քննարկել են Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի արդիականացման եւ լիարժեք գործարկման ներդրումային ծրագրի ընթացքը: Երկուստեք կարեւորվել են պարբերական աշխատանքային հանդիպումները, որոնք հնարավորություն են տալիս մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող որոշակի հարցերի շուրջ:

Կողմերը վերահաստատել են ներդրումային ծրագրի վերաբերյալ ստորագրված պայմանագրով ստանձնած պարտավորությունները պատշաճ կարգով եւ սահմանված ժամկետում կատարելու հանձնառությունը: Վարչապետ Կարապետյանը, կարեւորելով ծրագրի իրականացումը, ընդգծել է. «Պայմանագրով սահմանված այն կետերը, որոնց տակ ե՛ւ մենք, ե՛ւ դուք ստորագրել ենք, պետք է կատարենք»:

2 մարտի 2017թ.
gov.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: