01/16/2025

Մի տեղ փոխմարզպետին օպտիմալացնում են, մի ուրիշ տեղ` «շատացնում»

Մի տեղ փոխմարզպետին օպտիմալացնում են, մի ուրիշ տեղ` «շատացնում»

Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 3-ին աշխատանքից ազատել է Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանին: Ընդ որում՝ վարչապետի որոշման մեջ գրված չէ, որ փոխմարզպետն ազատվել է սեփական դիմումի համաձայն:

Նշենք, որ Վաչե Գրիգորյանը փոխմարզպետ էր նշանակվել դեռ Սուրիկ Խաչատրյանի մարզպետության ժամանակ:

«Փաստի» հարցին, թե հնարավոր է իրեն ազատել են Սուրիկ Խաչատրյանի «կադրը» լինելու համար, նախկին փոխմարզպետը բացասական պատասխան տվեց` ասելով, որ ինքն աշխատել է ինչպես Սուրիկ Խաչատրյանի, այնպես էլ Վահե Հակոբյանի հետ: Ըստ Գրիգորյանի՝ իրեն աշխատանքից ազատել են կառավարության օպտիմալացման ծրագրի շրջանակներում:

Սյունիքի մարզպետարանի լրատվական բաժնից տեղեկացրին, որ մարզպետարանում կադրային փոփոխություն է եղել, ինչի արդյունքում մեկ փոխմարզպետի հաստիքը կրճատվել է:

«Փաստ» հասարակական-քաղաքական օրաթերթ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: