01/16/2025

Մեղրի համայնքում ապրիլի 2-ին նախապատվությունը տրվեց Մխիթար Զաքարյանին

Մեղրի համայնքում ապրիլի 2-ին նախապատվությունը տրվեց Մխիթար Զաքարյանին

Մեղրի քաղաքում քվեարկության իրավունք ունեցող 3589 քաղաքացուց ապրիլի 2-ի քվեարկությանը մասնակցել է 2540 հոգի (70.8 տոկոս):

Նրանցից 853 հոգի (33 տոկոս) քվեարկել է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի, 678 հոգի (26.7 տոկոս) Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի օգտին:

Եթե Մեղրի քաղաքում համայնքի ղեկավարը զիջել է դիրքերը, ապա Ագարակ քաղաքում քվեարկությանը մասնակցած 3402 հոգուց (78 տոկոս)՝ 4371 ընտրողից, 1877-ը (55.2 տոկոս) քվեարկել է Մխիթար Զաքարյանի, 574-ը (16.9 տոկոս) Աշոտ Արսենյանի, 183-ը (5.4 տոկոս)՝ Վահե Հակոբյանի օգտին:

Մեղրու տարածաշրջանի բոլոր գյուղերում, բացի Լիճքից, ընտրողների բացարձակ մեծամասնությունը վստահել է Մխիթար Զաքարյանին, ով թիվ 12 ընտրատարածքում ապրիլի 2-ին ստացել է 3516 քվե:

Մեղրու տարածաշրջանում 1054 հոգի վստահել է «Ծառուկյան» դաշինքին, որից 721 հոգի՝ պատգամավորի թեկնածու Մերուժան Սիմոնյանին:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: