01/12/2025

Թիվ 35 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Սարգսյանին

Թիվ 35 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Սարգսյանին

Հարգելի պարոն Սարգսյան

2017թ. ապրիլի 4-ին syuniacyerkir.am կայքը հրապարակել է հոդված՝ «Մեղրի համայնքում ապրիլի 2-ին նախապատվությունը տրվեց Մխիթար Զաքարյանին» վերտառությամբ:

Հրապարակման մեջ տեղ են գտել այսպիսի նախադասություններ՝ ա) «Մեղրու տարածաշրջանի բոլոր գյուղերում, բացի Լիճքից, ընտրողների բացարձակ մեծամասնությունը վստահել է Մխիթար Զաքարյանին… », բ) «Եթե Մեղրի քաղաքում համայնքի ղեկավարը զիջել է դիրքերը, ապա… »:

Երկու այս արտահայտությունը բավականին մեծ արձագանք է գտել Մեղրի համայնքում՝ դրանց հավաստիությունը կասկածանքի տակ առնելով:

Լիճքի ընտրողները հեռաձայնում եւ գրում են, որ իրենց համայնքը մոտ 70 տոկոսով քվեարկել է Մխիթար Զաքարյանի օգտին, ինչը եւ արտացոլվել է տեղամասային ընտրական հանձնաժողովի արձանագրության մեջ, մինչդեռ հրապարակ են հանվել միանգամայն այլ թվեր…

Նույն անհանգստությունը հայտնել են Մեղրի քաղաքի ընտրողները:

Ելնելով վերոգրյալից, տեղյակ ենք պահում Ձեզ առ այն, որ 2017թ. ապրիլի 2-ի քվեարկության արդյունքներին առնչվող մեր բոլոր հրապարակումների համար իբրեւ տեղեկատվության աղբյուր ենք օգտագործել ԿԸՀ-ի հրապարակած արձանագրությունները: Մեղրի քաղաքի եւ Լիճքի պարագայում նույնպես ապավինել ենք այդ սկզբնաղբյուրին:

Մեղրի քաղաքի եւ Լիճք գյուղի ընտրողների տարակույսները փարատելու համար ճիշտ կլիներ Ձեր իսկ նախաձեռնությամբ վերահաշվարկ կատարել այդ բնակավայրերի ընտրական տեղամասերում, այլապես ոչ լեգիտիմության եւ ոչ հավաստիության ստվերն առաջիկա հինգ տարում կախված կմնա այդ բնակավայրերի քվեարկության արդյունքների վրա:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: