01/12/2025

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ

Սիրելի՛ կանայք,

Շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ:

Մաղթում եմ ձեզ երջանկություն եւ ամենայն բարիք: Մաղթում եմ բոլորիդ, որ այս գեղեցիկ տոնը միշտ դիմավորեք բարձր տրամադրությամբ:

Մենք՝ որպես պետություն եւ հասարակություն, մտնում ենք փոփոխությունների եւ զարգացման կարեւորագույն փուլ, եւ այս գործընթացներում առանձնակի մեծ է լինելու ձեր դերակատարությունը:

Բազմադարյա Հայաստանը ամուր է եղել նաեւ ձեզնով, իսկ այսօր՝ նորացող մեր հայրենիքը ուժեղ եւ առաջադեմ է առավելապես ձեզնով: Ամուր եւ ավանդական ընտանիքը առհավատչյան է մեր ժողովրդի հարատեւության, եւ այդ հավերժության պատվարը դարձյալ դուք եք:

Այսօր առանձնահատուկ շնորհավորում եմ այն մայրերին, որոնց որդիները հսկում եւ անառիկ են պահում մեր երկրի սահմանները, նաեւ գլուխ եմ խոնարհում այն մայրերի առջեւ, որոնց որդիներն անմահացան:

Կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ ձեզ ընտանեկան սեր ու ջերմություն, աշխատանքային հաջողություններ, հասարակական եռանդուն, արդյունավետ գործունեություն եւ հատկապես՝ կանացի հմայք ու գեղեցկություն:

07.04.2017
president.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: