01/12/2025

Գորիսը հռչակվեց 2018թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք

Գորիսը հռչակվեց 2018թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք

Ապրիլի 7-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Տաշքենդում մասնակցեց եւ ելույթ ունեցավ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին:

Արտգործնախարների խորհրդի նիստը մեկնարկեց նեղ ձեւաչափով, ապա շարունակվեց ընդլայնված կազմով պատվիրակությունների մասնակցությամբ:

Նիստի օրակարգում ընդգրկված էին կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացման, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ խորհրդատվությունների անցկացման, արդի իրողություններին կառույցի արդիականացման հարցեր:

ԱՊՀ մասնակից երկրների ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ:

Արտաքին գործերի նախարարները հայտարարություն ընդունեցին քրիստոնյաների, մահմեդականների եւ այլ դավանանքների ներկայացուցիչների նկատմամբ անհանդուրժողականության եւ խտրականության անթույլատրելիության մասին:

ԱՊՀ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան իրավապահ, կիբերանվտանգության, մշակութային, կրթական ոլորտներում համագործակցության սերտացման հարցերին:

Արտգործնախարարների խորհուրդը որոշեց հավանություն տալ Հայաստանի Գորիս քաղաքը որպես 2018թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու մասին որոշման նախագծին:

Նիստի մասնակիցները քննարկեցին եւ հավանության արժանացրին 16 փաստաթղթերի նախագծեր:

Որոշվեց ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստը գումարել 2017թ. հոկտեմբերին Մոսկվայում:

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո հաղորդագրություն

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: