12/08/2025

Ամփոփվել են ՀՀ Ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքները

Ամփոփվել են ՀՀ Ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքները

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 9-ին ամփոփել է ՀՀ ԱԺ 2017թ. ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքները:

Ըստ որոշման՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընտրվել է, եւ մանդատները բաշխվել են հետեւյալ համամասնությամբ՝ Հայաստանի հանրապետական կուսակցության-58 մանդատ, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք-31 մանդատ, «Ելք» կուսակցությունների դաշինք-9 մանդատ, «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն-7 մանդատ:

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածի 8-րդ մասի համապատասխան կատարված հաշվարկի արդյունքում թիվ 12 ընտրատարածքի (Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերն ընդգրկող) հասանելիք մանդատների թիվը հետեւյալն է՝ Հայաստանի հանրապետական կուսակցություն-2 մանդատ, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք-1 մանդատ:

Սեփ. լրատվություն

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: