01/12/2025

Արծվիկ Հարությունյանը զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը

Արծվիկ Հարությունյանը զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը

Մայիսի 14-ին Կիեւում կայացած «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթի եզրափակիչ փուլում Հայաստանի ներկայացուցիչ, ծագումով կապանցի Արծվիկ Հարությունյանը «Fly with me» երգով զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը՝ թե՛ կիսաեզրափակիչ, թե՛ եզրափակիչ փուլերում ցուցադրելով բարձր մակարդակի կատարողական արվեստ:

Համաեվրոպական երգի մրցույթի ակտիվ լուսաբանմամբ զբաղվող wiwibloggs.com կայքն ընթերցողների շրջանում քվեարկություն էր անցկացրել՝ պարզելու այս տարվա մրցույթի լավագույն կին կատարողին: Արդյունքում առաջին հորիզոնականում էր հայտնվել Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկ Հարությունյանը: Բուքմեյքերներն ավելի վաղ նրան 4-րդ հորիզոնականն էին տալիս: Ինչպես նաեւ, «Եվրատեսիլ»-ում հավատարմագրված լրագրողները լավագույնն էին ճանաչել Արծվիկին առաջին կիսաեզրափակչում:

Այս տարի «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթի հաղթող ճանաչվեց Պորտուգալիայի ներկայացուցիչ Սալվադոր Սոբրալն իր «Amar Pelos Dois» գեղեցիկ երգով:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: