01/16/2025

Նոյեմբերի 5-ին՝ համայնքների ղեկավարների ընտրություն Կապանում, Սիսիանում եւ Քաջարանում

Նոյեմբերի 5-ին՝ համայնքների ղեկավարների ընտրություն Կապանում, Սիսիանում եւ Քաջարանում

ՀՀ կառավարությունը 2017թ. մայիսի 18-ի նիստում ընդունել է ՀՀ օրենքի նախագիծ ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»:

Ըստ առաջարկվող նախագծի՝ Կապան համայնքի մեջ կմտնեն Կապան քաղաքը, Ագարակ, Աղվանի, Աճանան, Անտառաշատ, Առաջաձոր, Արծվանիկ, Բարգուշատ, Գեղանուշ, Գոմարան, Դավիթբեկ, Դիցմայրի, Եղեգ, Եղվարդ, Խդրանց, Խորձոր, Ծավ, Կաղնուտ, Ձորաստան, Ճակատեն, Ներքին Խոտանան, Ներքին Հանդ, Նորաշենիկ, Շիկահող, Շիշկերտ, Շրվենանց, Չափնի, Սզնակ, Սյունիք, Սրաշեն, Սեւաքար, Վանեք, Վարդավանք, Վերին Խոտանան, Տանձավեր, Տավրուս, Ուժանիս, Օխտար գյուղերը:

Սիսիան համայնքի մեջ կմտնեն Սիսիան, Դաստակերտ քաղաքները, Ախլաթյան, Աղիտու, Անգեղակոթ, Աշոտավան, Արեւիս, Բալաք, Բնունիս, Բռնակոթ, Գետաթաղ, Դարբաս, Թանահատ, Թասիկ, Իշխանասար, Լծեն, Լոր, Հացավան, Մուցք, Նժդեհ, Նորավան, Շաղատ, Շամբ, Շաքի, Շենաթաղ, Որոտնավանք, Սալվարդ, Վաղատին, Տոլորս, Տորունիք, Ցղունի, Ույծ գյուղերը:

Քաջարան համայնքի մեջ կմտնեն Քաջարան քաղաքը, Անդոկավան, Աջաբաջ, Բաբիկավան, Գեղավանք, Գեղի, Գետիշեն, Լեռնաձոր, Կաթնառատ, Կավճուտ, Կարդ, Կիցք, Ձագիկավան, Ներքին Գիրաթաղ, Նոր Աստղաբերդ, Ոչեթի, Վերին Գեղավանք, Վերին Գիրաթաղ, Փուխրուտ, Քաջարանց, Քարուտ գյուղերը:

Կառավարությունն առաջարկել է Սյունիքի մարզի Կապան, Սիսիան, Քաջարան նորակազմ համայնքներում 2017թ. նոյեմբերի 5-ին անցկացնել համայնքների ղեկավարների եւ ավագանիների անդամների ընտրություններ՝ ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:

Ենթադրվում է, որ Ազգային ժողովն առաջիկայում կքննարկի օրենքի այդ նախագիծը:

Սեփ.լրատվություն

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: