09/23/2020

Վազգեն Մանուկյանը՝ համայնքների խոշորացման մասին

Վազգեն Մանուկյանը՝ համայնքների խոշորացման մասին

Համայնքների խոշորացման ռեֆորմը, կարծում եմ, լուրջ մտածված չէ, մենք մի քանի տարի է, ինչ քննարկումներ ենք անցկացնում Հանրային խորհրդում, նախարարների ենք կանչել, միասին քննարկել:

Զարմանալի է, որ դրան կտրականապես դեմ էր Վլադիմիր Մովսիսյանը, որը ե՛ւ վարչապետ է եղել, ե՛ւ Կենտկոմի առաջին քարտուղար: Ինքն օրինակ էր բերում, որ չեմ հիշում, որ թվականին, երբ Խորհրդային Միության մեջ էինք, նույն բանը Հայաստանում կատարեցին, եւ մոտավորապես 200 գյուղ Հայաստանում փակվեց: Երբ դրա մասին բանակցում էինք, դեռ Կարեն Կարապետյանը վարչապետ չէր, շատ ավելի շուտ էր, մենք տարբեր առաջարկություններ էինք անում, բայց վերջում եկանք այն համաձայնության, որ երեք շրջանում պիլոտային ծրագիր անեն, մի հատ տեսնեն՝ ինչ է ստացվում, հետո նոր տարածեն ամբողջ Հայաստանում:

Այդ պիլոտային ծրագիրը փաստորեն արվեց Լոռիում, Տավուշում եւ Սյունիքում, բայց արդյունքները ոչ մեկը չի քննարկել, այսինքն՝ պարզ չէ, թե այդտեղ ինչ արդյունքներ բերեց: Առանց այդ արդյունքները քննարկելու ինչպե՞ս ես տարածում ամբողջ Հայաստանում: Հետո գիտեք, Հայաստանը շատ տարօրինակ տեղ է, այսինքն՝ ամեն տեղում դու պետք է մտածես, չես կարող մի ընդհանուր սկզբունք մտածես, ես կարծում եմ, որ դա նախեւառաջ  պիտի լինի ժողովրդի ցանկությամբ, այսինքն՝ դու պետք է գնաս, քարոզես, եթե ժողովուրդը համաձայնեց՝ այդ մի մասում կարելի է անել, եթե ժողովուրդը համաձայն չէ, այն մյուս մասում թող չանի:

Տարբեր գյուղեր կան, որ իրար հետ միավորել, ուղղակի չես կարող: Ես պաշտպանության նախարար էի, գունդ էի ստեղծում, ինձ ասացին՝ չի կարող մի խմբում գորիսեցի ու սիսիանցի լինի, ինչքան էլ դա տարօրինակ է, որովհետեւ տարբեր հատկություններ ունեն, այսինքն՝ իրար կողքի ապրում են, բայց տարբեր հատկություններ ունեն:

Ես չեմ կարծում, որ մի քանի կոպեկ խնայելու համար արժե գնալ այդպիսի ծրագրի, ես կարծում եմ, լավ մտածված չէ, արժեր հետաձգել, փորձել մեկ ուրիշ տեղում անել, տարբեր տեղերում մարդկանց հետ խոսելով՝ անել: Այդ ծրագիրը որ ընդունվեց, մենք Դիլիջան էինք գնացել՝ սահմանամերձ շրջան, ժողովրդի հետ որ խոսում էինք, ժողովուրդը ե՛ւ չէր իմանում, չնայած իրենց մոտ արդեն սկսել էին իրականացնել, ե՛ւ մեծ մասը դեմ էր: Եթե ժողովուրդը դեմ է, ինչո՞ւ ես անում, այդ մարդիկ են չէ՞ ապրելու այդ համակարգում:

Հատված «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի մայիսի 28-ի թողարկումից

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: