01/12/2025

Արցախում վիրավորված զինծառայողը Հարժիս գյուղից է

Արցախում վիրավորված զինծառայողը Հարժիս գյուղից է

Արցախում մայիսի 30-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Ալիկ Սմբատի Ավանեսյանը Գորիսի տարածաշրջանի Հարժիս գյուղից է՝ շուրջ մեկ տարվա զինծառայող:

Զինվորի վիրավորվելու մասին մայիսի 30-ին հայտարարել է ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:

Ըստ նրա՝ զինծառայողը ստացել է աջ ազդրի ստորին երրորդական միջանցիկ վիրավորում:

Վիրավոր զինվորը ներկայումս գտնվում է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում. բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր: Առայժմ զինվորին Երեւան տեղափոխելը հնարավոր չէ:

Ալիկ Ավանեսյանը մեկ անգամ արդեն վիրահատվել է, չի բացառվում, որ կվիրահատվի եւս մեկ անգամ:

Զինվորի համագյուղացիները, մերձավորներն ու հարազատներն ի խորոց սրտի աղոթում են առ Աստված, որ սիրելի Ալիկը հնարավորինս շուտ դուրս գա ծանր վիճակից…

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: