01/16/2025

Մեկ հարց Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Վահրամ Դաղունցին

Մեկ հարց Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Վահրամ Դաղունցին

Դեռեւս 2014թ. օգոստոսի 15-ին Վահե Հակոբյանը, ով այդ ժամանակ «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության վարչական տնօրեն էր, «Սյունյաց երկիր» թերթում հայտարարեց՝ «…անվտանգության նորաստեղծ ծառայության օպերատիվ աշխատանքի շնորհիվ հայտնաբերվել է կոմբինատից դիզվառելիքի ապօրինի դուրսհանման մեխանիզմ: Բաց հանքից երեք խողովակով վառելիքը հասնում էր Քաջարան: Ամսական մոտ 300 տոննա դիզվառելիք էր անհետանում ձեռնարկությունից: Ամեն ամիս ձեռնարկությունը 300-400 հազար դոլարի վնաս էր կրում դրա հետեւանքով: Ընթանում է քննություն, իրավապահ մարմինները կպարզեն՝ ո՞ւր էր գնում դիզվառելիքը, ո՞վ էր յուրացնում, ովքե՞ր են կանգնած այս ամենի հետեւում»:

Գրեթե բացառում ենք տարբերակը, որ Վահե Հակոբյանը հրապարակավ սուտ մատնություն արած լիներ ինչ-որ մարդկանց հանիրավի մեղադրելու համար, իսկ եթե իսկապես ասվածը սուտ մատնություն է եղել, ապա դա խոսակցության այլ նյութ է:

Ելնելով վերը շարադրվածից, հավատալով Վահե Հակոբյանի պնդումին՝ «ընթանում է քննություն, իրավապահ մարմինները կպարզեն», ուզում ենք ճշտել՝ ի՞նչ ընթացք ունեցավ այդ գործի քննությունը, արդյո՞ք հանցագործության մասին հաղորդում տարածած Վահե Հակոբյանը հարցաքննվե՞լ է, թե՞ ոչ:

Հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ակնկալում ենք պատասխան սահմանված ժամանակամիջոցում:

«Սյունյաց երկիր» թերթի խմբագրություն

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: