01/12/2025

«Սյունյաց երկրի» լրագրողները՝ Արցախի արեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում

«Սյունյաց երկրի» լրագրողները՝ Արցախի արեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում

Հունիսի 27-ին «Սյունյաց երկիր» թերթի ստեղծագործական խումբը (Սամվել Ալեքսանյան, Վահրամ Օրբելյան, Արմինե Հարությունյան) կրկին Արցախ-Ադրբեջան շփման գծում էր, այս անգամ՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում եւ արեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում:

Մինչ այդ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը պատասխանել էր «Սյունյաց երկրի» հարցերին:

Թերթի հարցերին պատասխանել էր նաեւ Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը:

Նույն օրը թերթի լրագրողներն այցելել են նաեւ Տիգրանակերտ քաղաքի հնավայր, հանդիպել հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանի հետ:
Այցելության ընթացքում պատրաստված նյութերը՝ առաջիկայում:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: