01/17/2025

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովին

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովին

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ
գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովին
Հասցե՝ ք. Քաջարան, Լեռնագործների փող., շենք 18

«Սյունյաց երկիր» թերթի խմբագիր
Սամվել Ալեքսանյանից

Դիմում

Հարգելի պարոն Պոլոսկով
Հաշվի առնելով հասարակական հետաքրքրությունը եւ հանրային շահերի պաշտպանության կարեւորությունը, ինչպես նաեւ ելնելով «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 24 հոդվածից ու «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջից՝ սույնով խնդրում ենք տրամադրել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի ֆինանսական հաշվետվությունները:

Մասնավորապես՝ խնդրում ենք ներկայացնել 2012 թվականից մինչ օրս կազմված բոլոր ֆինանսական հաշվետվությունները, որոնք «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի համաձայն ենթակա են հրապարակման, ինչպես նաեւ 2012-2016թթ. ընկած ժամանակաշրջանի համար հաշվետվությունները ներկայացնել աուդիտորական եզրակացության հետ մեկտեղ, քանի որ նշված ժամանակաշրջանում, գործող օրենսդրության համաձայն, ֆինանսական հաշվետվությունները  ենթակա են եղել պարտադիր հրապարակման՝ աուդիտորական եզրակացության հետ միասին:

Հ․Գ․ Անհրաժեշտության դեպքում ֆինանսական հաշվետվությունների պատճենահանման հետ կապված ծախսերը պատրաստ ենք փոխհատուցել:

Հարգանքով՝
Սամվել Ալեքսանյան
29 հունիսի 2017թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: