01/17/2025

Վիժեցվել է Վահե Հակոբյանի հերթական ինտրիգանությունը

Վիժեցվել է Վահե Հակոբյանի հերթական ինտրիգանությունը

Սիսիանի տարածաշրջանի բազմաբնակավայր Գորայք համայնքի ղեկավար Առուստամ Առուստամյանը վերջերս իր ղեկավարած համայնքի տարածքում հանդիպել է Երեւանից Սյունիք ժամանող՝ Սյունիքի մարզի նախկին ղեկավարներից մեկին՝ ընկերակցությամբ երկու գեներալի:

Սյունիքյան ավանդակարգի համաձայն՝ համայնքի ղեկավարը հյուրասեղան է բացել իր նախկին ընկերոջ ու ղեկավարի եւ վաստակաշատ գեներալի պատվին:

Սակայն… Մարդկային, սովորական այդ հյուրընկալությունը Վահե Հակոբյանը գնահատել է իբրեւ «արտառոց դեպք»: Եվ հանձնարարել է Սիսիանի իր սակավաթիվ անձեռոցիկներից մեկին՝ ճշտել՝ ովքե՞ր են ներկա գտնվել հյուրասիրությանը, ի՞նչ են խոսել: Այնուհետեւ համայնքի ղեկավարից վրեժ լուծելու համար փորձել է առաջարկությամբ մտնել ՀՀ տարածքային կառավարման նախարարություն՝ Գորայք բազմաբնակավայր համայնքը լուծարելու եւ համայնքի մեջ ներառված Գորայք, Ծղուկ, Սպանդարյան, Սառնակունք գյուղերը նույնպես մտցնելու նոյեմբերին ձեւավորվող Սիսիան խոշորացվող համայնքի մեջ:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում, ինչպես եւ սպասվում էր, Վահե Հակոբյանին հերթական անգամ ուղարկել են գրողի ծոցը՝ նման առաջարկությունը գնահատելով անհեթեթություն, իսկ Առուստամ Առուստամյանին համարելով լավագույն համայնքապետերից մեկը հանրապետությունում:

Այնպես որ՝ Սյունիքում չեն պատրաստվում բարեկամությունն ու միմյանց հանդեպ հարգալից վերաբերմունքը՝ ձեւավորված տասնամյակներով ու դարերով, զոհաբերել ինչ-որ Վահե Հակոբյանի ունայն պատկերացումներին՝ լավ հասկանալով, որ ինքը գնացական է, սյունեցիները՝ մնացական ու հավերժական:

Սեփ.լրատվություն

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: