01/17/2025

Եվս մեկ պաշտոնանկություն՝ Աշոտ Արսենյանի օգտին քվեարկելու համար

Եվս մեկ պաշտոնանկություն՝ Աշոտ Արսենյանի օգտին քվեարկելու համար

Պարզվում է՝ միայն Շուռնուխ եւ Որոտան գյուղերի ղեկավարներին չէ, որ ազատել են Վահե Հակոբյանի պահանջով՝ ՀՀԿ-ական Աշոտ Արսենյանի օգտին 2017թ. ապրիլի 2-ին քվեարկելու համար:

Նման ճակատագրի է արժանացել նաեւ Սիսիանի տարածաշրջանի Սպանդարյան գյուղի ղեկավար Սպարտակ Սիմոնյանը:

Այդ գյուղում նույնպես չի իրականացվել մարզպետի հանձնարարությունը՝ զրոյացնել Աշոտ Արսենյանի արդյունքները. 14 հոգի, ի վերջո, քվեարկել են նրա օգտին, որն էլ համարվել է «արտակարգ պատահար»: Եվ իջեցվել է հանձնարարական (նախ՝ մարզխորհրդի նիստում)՝ աշխատանքից ազատել Սպանդարյանի ղեկավարին: Գորայք համայնքի ղեկավարն էլ ի կատար է ածել մարզպետի ապօրինի պահանջը (Սպանդարյան գյուղը մտնում է նորակազմ Գորայք բազմաբնակավայր համայնքի մեջ):

«Սյունյաց երկիր» թերթի լրագրողի հետ զրույցում պաշտոնանկ արված Սպարտակ Սիմոնյանն ասաց, որ չի ափսոսում քվեարկության արդյունքների համար, քանի որ գյուղում բոլոր պայմանները ստեղծվել էին ընտրողների ազատ կամարտահայտության համար, չի էլ ձգտում վիճարկել համայնքի ղեկավարի հրամանը, քանզի գերադասում է գործազուրկ մնալ, քան աշխատել Վահե Հակոբյանի ղեկավարությամբ ու շփվել նրա հետ:

Սպարտակ Սիմոնյանը վստահություն հայտնեց, որ Վահեի հեռանալուց հետո ինքն անպայման կվերադառնա նախկին աշխատանքին:

Սեփ.լրատվություն

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: