01/17/2025

«Հեպատիտ Ց»-ի գործը հասավ Վերաքննիչ. բողոքի քննությունը դեռ չի սկսվել

«Հեպատիտ Ց»-ի գործը հասավ Վերաքննիչ. բողոքի քննությունը դեռ չի սկսվել

Վերաքննիչ քրեական դատարանում դեռեւս չի սկսվել «Հեպատիտ Ց»-ի գործով դատավարությունը:

Եվ մեղադրողը, եւ պաշտպանական կողմը բողոքներ են ներկայացրել դեռեւս մայիսին, սակայն նշանակված երկու նիստերն էլ չեն կայացել:

Նշենք, որ դատախազ Բարսեղյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով ավելի խիստ պատիժ սահմանել Քաջարանի բժշկական կենտրոնի արդեն նախկին տնօրեն Վարդան Ավագյանի եւ անեսթեզիոլոգ Երվանդ Ավագյանի նկատմամբ: Իրենց հերթին ամբաստանյալների պաշտպանները պահանջում են արդարացման դատական ակտ:

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը Քաջարանի ԲԿ-ի նախկին տնօրեն Վարդան Ավագյանը մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել 1 տարվա ազատազրկման, փոխտնօրեն Վիրաբ Մանասյանը, ավագ բուժքույր Նորա Կարապետյանն ու գլխավոր բուժքույր Արմեդա Վանեսյանը` 6 ամսվա ազատազրկման: Չորս ամբաստանյալների վերաբերյալ դատարանը որոշել է պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան: Բժիշկ- անեսթեզիոլոգ Երվանդ Ավագյանը նույնպես մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել 1,5 տարվա ազատազրկման:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Քաջարանի ԲԿ-ի նախկին տնօրեն Վարդան Ավագյանը, փոխտնօրեն Վիրաբ Մանասյանը, բժիշկ-անեսթեզիոլոգ Երվանդ Ավագյանը, ավագ բուժքույր Նորա Կարապետյանն ու գլխավոր բուժքույր  Արմեդա Վանեսյանը խախտել են սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները: Նրանց գործունեության հետեւանքով առաջացել է մարդկանց վիրուսային «Հեպատիտ Ց», ինչի հետեւանքով մի շարք քաղաքացիների առողջությանը անզգուշությամբ պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

news.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: