01/17/2025

Գորիսի ավագանու նիստը՝ համախմբվածության մթնոլորտում

Գորիսի ավագանու նիստը՝ համախմբվածության մթնոլորտում

Հուլիսի 14-ին տեղի է ունեցել Գորիս համայնքի ավագանու նիստ, որը վարել է համայնքի ղեկավար Վաչագան Ադունցը:

Ավագանին, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավրման մասին», «Իրավական ակտերի մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքերի համապատասխան հոդվածներով, ընդունել է ի գիտություն Գորիս համայնքի ղեկավարի հաղորդումը համայնքի բյուջեի 2017թ. երկրորդ եռամսյակի կատարման մասին, որին նախորդել է մտքերի ակտիվ փոխանակություն:

Ավագանին քննարկել է մի շարք այլ հարցեր եւս:

Ավագանին անվերապահ աջակցություն է հայտնել համայնքի ընտրյալ ղեկավար Վաչագան Ադունցին՝ Գորիսի առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծման ուղղությամբ նրա բազմակողմանի ու հետեւողական ջանքերում:

Սեփ.լրատվություն

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: