01/17/2025

Շուռնուխի եւ Որոտանի վարչական ղեկավարները վերականգնվել են աշխատանքում

Շուռնուխի եւ Որոտանի վարչական ղեկավարները վերականգնվել են աշխատանքում

Օրեր առաջ syuniacyerkir.am կայքը հրապարակել էր հոդված՝ «Շուռնուխ եւ Որոտան բնակավայրերի ղեկավարներն աշխատանքից ազատվել են Վահե Հակոբյանի պահանջով՝ Աշոտ Արսենյանի օգտին քվեարկելու համար» վերտառությամբ:

Այսօր հայտնի դարձավ, որ Գորիս համայնքի ղեկավար Վաչագան Ադունցի որոշմամբ Հակոբ Արշակյանը վերականգնվել է Շուռնուխ բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնում, իսկ Սուրիկ Օհանջանյանը՝ Որոտան բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնում:

Հիշեցնենք՝ Շուռնուխն ու Որոտանը մտնում են Գորիս բազմաբնակավայր համայնքի մեջ: Այդ գյուղերի վարչական ղեկավարներին պաշտոնանկ անելու ապօրինի պահանջը ներկայացրել էր Վահե Հակոբյանը: Պատճառն այն էր, որ այդ գյուղերում ապրիլի 2-ին մի քանի հոգի քվեարկել էին ՀՀ ԱԺ պատգամավորի ՀՀԿ-ական թեկնածու Աշոտ Արսենյանի օգտին:

«Սյունյաց երկիր» թերթն ակնալում է, որ աշխատանքում կվերականգնվի նաեւ Էլեոնորա Կարապետյանը, ով նույնպես պաշտոնանակ է արվել Վահե Հակոբյանի ապօրինի պահանջով:

Սեփ.լրատվություն

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: