01/12/2025

Նորդուզ-Մեղրի դարպասի համատեղ օգտագործումը միտված է մեծացնելու հայ- իրանական առեւտրաշրջանառության ծավալը

Նորդուզ-Մեղրի դարպասի համատեղ օգտագործումը միտված է մեծացնելու հայ- իրանական առեւտրաշրջանառության ծավալը

Նորդուզ-Մեղրի դարպասի համատեղ օգտագործման օրինագծի հիմնական նպատակն է Իրանի եւ Հայաստանի միջեւ հեռանկարային տնտեսական համաձայնությունները կյանքի կոչելը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուլիսի 24-ին լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Արմեն Իսրայելյանը:

«Դա վերաբերվում է երկկողմ առեւտրաշրջանառության ծավալների մեծացմանը եւ տնտեսական ոլորտում տարբեր ծրագրերի իրականացմանը: Նորդուզ-Մեղրի դարպասի համատեղ օգտագործումը միտված է նաեւ տարանցիկ բեռնափոխադրումների իրականացմանը, մասնավորապես` Պարսից ծոցից Սեւ ծով իրականացվող բեռնափոխադրումները», - ասաց իրանագետը՝ հավելելով, որ Նորդուզ-Մեղրի դարպասի համատեղ օգտագործումը կբարձրացնի նաև երկու երկրների գրավչությունը միջազգային ներդրողների համար:

Իրանագետի խոսքով` որպեսզի կրկնակի գործողություններ չկատարվեն Հայաստան-Իրան սահմանային անցակետերում եւ մաքսային գործընթացները արագ ձևակերպվեն համատեղ աշխատանքային խումբ է ստեղծվելու, ովքեր կապահովեն քաղաքացիների արագ սպասարկումը:

«Բացի այդ, Հայաստանը եւ Իրանը միմյանց կփոխանցեն մաքսանենգության վերաբերյալ տեղեկությունները, որպեսզի սահմանում ի հայտ եկած խնդիրները շատ կարճ ժամանակում իրենց լուծումը ստանան», - նշեց Իսրայելյանը:

Իրանագետը  նշեց, որ վերջին տարիներին Իրանի եւ Հայաստանի միջեւ առեւտրաշրջանառության զգալի աճ է նկատվել: Եթե 2015 թվականին երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալները (ոչ նավթային ապրանքների) կազմել է 120-130 միլիոն դոլար, ապա 2016 թվականին  այն կազմել է 170 միլիոն դոլար:

«Վերջին 1-2 տարում տնտեսական ոլորտում մի շարք գործընթացներ տեղի ունեցան` Իրանի եւ Հայաստանի միջեւ վիզային ռեժիմը չեղյալ հայտարարվեց, Հայաստանից Իրան մուտք գործող մեքենաների համար սահմանված 500 դոլար երաշխիքային գումարը վերանայվեց եւ ներկայումս այն կազմում է 90 դոլար եւ այլն: Այս ամենը նաեւ նպաստեց Հայաստանում զբոսաշրջության ոլորտում որոշակի աճին», - ասաց Իսրայելյանը:

Ըստ իրանագետի` Սյունիքում ազատ տնտեսական գոտի հիմնելու վերաբերյալ որոշումը եւս կնպաստի երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալի մեծացմանը:

24 Հուլիս, 2017
armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: