01/17/2025

Վարչապետին ներկայացված թվե՞րն են հավաստի, թե՞ թերթում հրապարակվածը

Վարչապետին ներկայացված թվե՞րն են հավաստի, թե՞ թերթում հրապարակվածը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի սյունիքյան վերջին այցի (28 հուլիսի 2017թ.) առիթով հրապարակված պաշտոնական հաղորդագրության մեջ կարդում ենք՝ «43 հազար հեկտար վարելահողից մշակվում է 85 տոկոսը: Ընդ որում՝ այդ խոսքը հնչել է մարզի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուի՝ Գագիկ Խաչատրյանի զեկույցում:

Մինչդեռ, «Սյունյաց երկիր» թերթի 2017թ. ապրիլի 29-ի համարում Գագիկ Խաչատրյանը հայտարարել է՝ «Մարզի գյուղատնտեսական հողերի 40 տոկոսը չի մշակվում»:

Մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետի պաշտոնակատարը նույն հարցազրույցում նշել է նաեւ, որ 2016թ. «մարզում կատարվել է 10500 հա աշնանացան՝ նախորդ տարվանից 7000 հա-ի չափով պակաս:

Մենք հակված չենք կարծելու, որ մարզի գյուղատնտեսության ոլորտի մերօրյա երախտավորներից մեկը՝ Գագիկ Խաչատրյանն ապատեղեկատվություն է ներկայացրել հանրապետության վարչապետին: Եվ որպեսզի այլեւայլ ենթադրությունների մեջ չընկնենք, Գագիկ Խաչատրյանն ուղղակի պարտավոր է բացատրություն տալ եւ պատասխանել պարզագույն հարցի՝ որ թվերն են հավաստի՝ վարչապետին ներկայացվա՞ծը, թե՞ թերթում հրապարակվածը:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: