01/17/2025

Տոլորսի ջրասույզ եկեղեցին նորից հիշեցնում է իր մասին

Տոլորսի ջրասույզ եկեղեցին նորից հիշեցնում է իր մասին

Երբ 1974 թվականին շահագործման հանձնվեց Տոլորսի ջրամբարը, ջրի տակ անցան Տոլորս եւ Աշոտավան գյուղերի եկեղեցիները:

Երկու եկեղեցին էլ հավանաբար կառուցվել են 19-րդ դարում:

Ջրասակավ տարիներին՝ ջրամբարում ջուրը սովորականից շատ պակասելու (իջնելու) դեպքում, լճակում «գլուխ են բարձրացնում» այդ եկեղեցիները:

Թեեւ մեղավորներիս կամքով ջրի տակ են ու անարգված. բայց կանգուն են եւ պահպանում են այն տեսքը, ինչ վիճակում ջրասույզ են արվել ժամանակին:

Այս տարի եւս ջրի մակարդակն իջել է, եւ կրկին վերահառնել են եկեղեցիները:

Ահա եւ Տոլորսի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, որին ականատես եղանք օրեր առաջ:

Այցելեք Տոլորս եւ գոնե հեռվից հաղորդվեք Աստծո վերահառնած տաճարի հետ, որը ժամանակ անց կարող է եւ տեսանելի չլինել…

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: