01/17/2025

Կապուտջուղը` Աղոթարանի լեռնագագաթից

Կապուտջուղը` Աղոթարանի լեռնագագաթից

Աղոթարանի լեռնագագաթից տարբեր ուղղություններով հետաքրքիր տեսարաններ են բացվում:

Այնտեղից` նախ, Սիսիանի տարածաշրջանն է երեւում (բացառությամբ Ձորերի ենթաշրջանի):

Այնտեղից Եռաբլրի սարահարթն է ամբողջովին երեւում:

Առավոտներն այնտեղից Արարատ լեռն է երեւում:

Այնտեղից Մեծ Իշխանասարը, Արամազդը եւ Ուղտասարն են երեւում:

3904մ բարձրություն ունեցող Կապուտջուղն է երեւում այնտեղից, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ լեռնագագաթն է Արագածից հետո:

Սովորաբար Կապուտջուղը տեսնում ենք արեւելքից` Կապանից Քաջարան կամ Քաջարանից Մեղրի ձգվող ավտոմայրուղուց: Այս անգամ Կապուտջուղը տեսանք հյուսիսից (լուսանկարում):

Իսկ դեպի Նախիջեւանի տարածքը դիտարկելիս ամենամոտ բնակավայրը հայկական հնամենի Գյումրի գյուղն է, որ հիմա Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության Գյոմուր գյուղն է:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: