01/17/2025

Աղոթարանը` Համո Սահյանի ներշնչանքի աղբյուր

Աղոթարանը` Համո Սահյանի ներշնչանքի աղբյուր

Համո Սահյանի ստեղծագործություններում բանաստեղծականացվել է Աղոթարանը:
Օգոստոսի 7-ին լեռնագագաթ բարձրանալու ընթացքում, նաեւ հովիվների ու սահմանապահ զինվորների հետ հանդիպումներում, քանիցս զրույց բացվեց բանաստեղծականացված Աղոթարանի կամ Սալվարդի մասին:

Այդ լեռան ներշնչանքով Համո Սահյանը մի քանի բանաստեղծություն է գրել, եւ այդ բանաստեղծությունների շնորհիվ Աղոթարանն ու Սալվարդն իրենց մշտական տեղն են գտել հայ գրականության անդաստանում:

Ահա եւ այն բանաստեղծությունները, որոնք գրվել են Աղոթարանի ներշնչանքով.

Աղոթարան սարը, Երկեր 4 հատորով, հատոր 2-րդ, 2014թ., էջ 124,

Խնայեք նրանց, Երկեր 4 հատորով, հատոր 2-րդ, 2014թ., էջ 195,

Լճեր, Երկեր 4 հատորով, հատոր 2-րդ, 2014թ., էջ 198,

Աշուն, Երկեր 4 հատորով, հատոր 2-րդ, 2014թ., էջ 263,

Գիշեր, Երկեր 4 հատորով, հատոր 2-րդ, 2014թ., էջ 289,

Թողեք, որ ննջի, Դաղձի ծաղիկ, 2006թ., էջ 12,

Եթե չեք իջել դուք երբեւէ, Դաղձի ծաղիկ, 2006թ., էջ 87,

Աստծո սիրտն է, Ինձ բացակա չդնեք, 2014թ., էջ 155:

Գյուղապետ Վարդան Մեսրոպյանը հուշեր պատմեց մեծ բանաստեղծի սալվարդյան այցելությունների մասին: Ինքը քանիցս ականատես է եղել Համո Սահյանի` Մատաղ աղբյուր եւ Սալվարդ կատարած այցելություններին: Սալվարդցիները միշտ էլ ոգեւորությամբ ու առանձնահատուկ ջերմությամբ են հյուրընկալել մեծ քնարերգուին:

Եվ ստացվեց այնպես, որ Աղոթարանի ու Սալվարդի անմահությանը միաձուլվեց հավերժի ճամփա բռնած Համո Սահյանը:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: