01/17/2025

Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյան. «Հիմա էլ պատրաստվում եմ բերել ներդրող, որպեսզի Քաջարանի պոչամբարները մաքրեն, մեր բնությունը մաքրեն այդ թափոններից». «Ժողովուրդ»

Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյան. «Հիմա էլ պատրաստվում եմ բերել ներդրող, որպեսզի Քաջարանի պոչամբարները մաքրեն, մեր բնությունը մաքրեն այդ թափոններից». «Ժողովուրդ»

- Պարոն Մանուկյան, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է դեսպանների աշխատանքում ակտիվացնել տնտեսական բաղադրիչը: Ինչպե՞ս եք վերաբերվում նրա նախաձեռնությանը եւ մինչ այժմ ներդրումներ ներգրավելու մասով Դուք ի՞նչ աշխատանքներ եք կատարել:


 - Ես իմ դեսպան եղած ժամանակ, մինչեւ դեսպան լինելն էլ միշտ էլ այդ ուղղությամբ աշխատել եմ եւ ներդրողներ եմ բերել Հայաստան:


- Համաձա՞յն եք այն տեսակետի հետ, թե երբ դեսպանները չունեն համապատասխան կարողություններ, պետք է առանձին մարդիկ զբաղվեն ներդրումների ներգրավման հարցերով:


- Բարեբախտաբար, ես ունեմ այդ ունակությունները եւ գիտելիքները: Բայց, իհարկե, բոլոր երկրներում եթե կան դեսպանատներ, պետք է լինեն նաեւ առեւտրային ներկայացուցչություններ:


- Պարոն Մանուկյան, կարո՞ղ եք մեկ օրինակ բերել, երբ Ձեզ հաջողվել է մեծ ներդրում բերել Հայաստան:


 - Ես այդ հարցին չեմ պատասխանի, լա՞վ, ես բերել եմ ներդրող, Հայաստանում ներդրումներ կատարել եմ եւ հիմա էլ պատրաստվում եմ բերել ներդրող, որպեսզի Քաջարանի պոչամբարները մաքրեն, մեր բնությունը մաքրեն այդ թափոններից: Ներդրման չափը կկազմի մոտ 250 մլն դոլար: Դա նոր նախաձեռնություն չէ, մի քանի տարի է՝ աշխատում եմ այդ ուղղությամբ եւ կարծում եմ՝ կհաջողի:

Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
aravot.am
08.08.2017

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: