01/17/2025

Կյանքից հեռացավ Դավիթ Մովսեսյանը

Կյանքից հեռացավ Դավիթ Մովսեսյանը

Երկարատեւ հիվանդությունից հետո կյանքից անժամանակ հեռացավ Առաջաձոր համայնքի ղեկավար Դավիթ Մովսեսյանը:

 
Ծնվել է 1959թ. Կապանի Առաջաձոր գյուղում: Ութամյա կրթություն է ստացել գյուղի, միջնակարգ՝ N27 գիշերօթիկ դպրոցում: 1977-79թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1980թ. ընդունվել եւ 1984թ. ավարտել է Երեւանի մանկավարժական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի մաթեմատիկայի ֆակուլտետը: Գործուղվել է աշխատելու Առաջաձորի միջնակարգ դպրոց, որտեղ մաթեմատիկա է դասավանդել հինգ տարի: 1989թ. ընտրվել է Նորաշենիկի միացյալ գյուղխորհրդի նախագահ մինչեւ 1993 թվականը, երբ Առաջաձորի գյուղխորհուրդը տարանջատվեց Նորաշենիկից: 1993-1996թթ. եղել է Առաջաձորի գյուղխորհրդի նախագահ: 1997-2001թթ. աշխատել է Կապանի անշարժ գույքի կադաստրում՝ առաջատար մասնագետ: 2001-2002թթ. «Կապանի Էլ.ցանցեր» ՓԲԸ-ում՝ տեղամասի պետ: 2002թ. ընտրվել է Առաջաձոր համայնքի ղեկավար եւ պաշտոնավարում էր մինչեւ այսօր:

Սիրելի ամուսին եւ հայր, բարեկամների ու մտերիմների շրջանում սիրված ու հարգված, միշտ պատրաստակամ, բարի, նպատակասլաց ու սկզբունքային անձնավորություն էր, հայրենի եզերքին անմնացորդ նվիրված անհատականություն: Նրա կորստյան ցավը դեռ երկար ժամանակ կզգացվի հարազատների սրտերում:

«Սյունյաց երկիր» թերթի խմբագրակազմը կիսում է ընտանիքի անդամների կորստյան ցավը, մաղթում ոգու ամրություն եւ տոկունություն:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: