01/17/2025

«Խուստուփ» վրանային ճամբար

«Խուստուփ» վրանային ճամբար

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» վրանային ճամբարը գտնվում է Սյունիքի մարզի Շիշկերտ գյուղից 1 կմ վերեւ՝ դեպի Խուստուփ:


Վրանային ճամբարում մեկօրյա հանգիստը մեկ անձի համար կազմում է 5000 դրամ, որն իր մեջ ներառում է՝ գիշերակաց վրանում, քնապարկ, քնապարկի տակդիր, լապտեր, գամակ, ծածկոց, խորովածի համար նախատեսված կրակարան (նեռարյալ վառելափայտ), հանգստյան տաղավար, կոմունալ պայմաններ, թեյի, սուրճի պարագաների անվճար տրամադրում, շուրջօրյա հսկողություն՝ պահպանության աշխատակիցների կողմից:


Վրանային ճամբարում հանգստացողների համար Խուստուփ տանող երթուղին ավտոմեքենայով արժե 12.000 ՀՀ դրամ:


Վրանային ճամբար-Խուստուփ լեռ-վրանային ճամբար, ընդհանուր տեւողությունը՝ 3 ժամ՝ ներառյալ հանգիստ:


Մինչեւ 10 տարեկան այցելուների համար կիրառվում է 50% զեղչ:


Գնացուցակում առկա գները ներառում են ԱԱՀ:

zangezurkh.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: