01/12/2025

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ

Հարգելի՛ ուսուցիչներ, դասախոսներ եւ ծնողներ,

Սիրելի՛ աշակերտներ եւ ուսանողներ,

Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա կապակցությամբ:

Սեպտեմբերի 1-ին տրվում է ուսումնական տարվա մեկնարկը, եւ այդ պահից մեր ողջ երկիրը սկսում է ապրել նոր՝ առանձնահատուկ ռիթմով ու տեմպով: Այս օրը հատկապես բացառիկ է նրանց համար, ովքեր առաջին քայլերն են անելու դեպի դպրոց եւ բացահայտելու են գիտելիքների նոր ու զարմանահրաշ աշխարհներ:

Գիտելիքի կարեւորության գիտակցումն այսօր անվիճելիորեն առկա է թե՛ յուրաքանչյուր ընտանիքում եւ թե՛ ողջ հասարակության մեջ: Կարեւոր եմ համարում, սակայն, Հայաստանի կրթական համակարգի կատարելագործմանն ուղղված բարեփոխումների եւ դրանց ընթացքի մասին լուրջ հասարակական քննարկումները, քանի որ ժամանակներն ու նրանց պահանջներն անընդհատ փոփոխվում են, իսկ մենք միշտ պետք է լինենք արդիական:

Մեր աշակերտների եւ ուսանողների հաջողությունները միջազգային մրցասպարեզներում, իհարկե, մեզ ոգեւորում են եւ հուշում, որ ճիշտ ճանապարհի վրա ենք, բայց մեզ համար ավելի կարևոր է կրթության համընդհանուր մակարդակի բարձրացումը: Անհրաժեշտ են դպրոցների եւ համալսարանների այնպիսի շրջանավարտներ, ովքեր մրցունակ կլինեն եւ իրենց տեղը կգտնեն կյանքում ու աշխատանքում:

Մաղթում եմ, որ բոլորս միասին զինվենք նոր գիտելիքներով եւ դառնանք ավելի ուժեղ, քանի որ «գիտելիքը ուժ է»:

01.09.2017
president.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: