01/18/2025

«Երկիր ծիրանի» խմբակցության շտապ հայտարարությունը

«Երկիր ծիրանի» խմբակցության շտապ հայտարարությունը

Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցությունը ս.թ. սեպտեմբերի 14-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. ««Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն 2,493 հա մակերեսով տարածքի վրա կատարում է Սպիտակի վերելակաշինական գործարանի ապօրինի քանդման աշխատանքներ, որի վերաբերյալ քանդման թույտվություն չունի:


Պահանջում ենք բոլոր պատկան մարմիններին՝ ուշադրություն դարձնել տեղի ունեցող ապօրինությանը եւ թույլ չտալ քանդել Սպիտակ քաղաքի (հասցե՝ ք. Սպիտակ, Շահումյան 1) վերելակաշինական գործարանը:


Ծանուցում: Սույն թվականի օգոստոսի 17-ին գործարանը դիմել է քաղաքապետարան՝ քանդման թույլտվություն ստանալու համար, որին ի պատասխան հայտնել են, որ «քանդման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել ՓԲԸ-ի բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշում» մասնագիտական կազմակերպութան եզրակացություն եւ քանդման նախագիծ ու տեղեկանք տուրքի վճարի մասին: Միաժամանակ տեղեկացվում է, որ քանդման թույտվությունը կտրամադրվի նշված հարցը եւ ընկերության կողմից Սպիտակ համայնքում պլանավորած ներդրումային ծրագրերը համայնքի ավագանու կողմից քննարկվելուց հետո»:


Գործարանը կառուցվել է Սպիտակի երկրաշարժից հետո:


Դրա կառուցման համար ձեռք են բերվել հատուկ համաձուլվածքի մետաղյա կոնստրուկցիաներ, եւ գործարանի այսօրվա շուկայական արժեքը կազմում է շուրջ 50 մլն դոլար, սակայն գործարանը գնահատվել է որպես շինանյութ, որի շուկայական արժեքը կազմում է շուրջ 5 մլն դոլար:


Ըստ մասնագետների կարծիքի՝ նմանատիպ գործարան Հայաստանում գոյություն չունի, իսկ այդպիսի նոր գործարան կառուցելու համար անհրաժեշտ է մի քանի տարի:


Գործարանը կարող է օգտագործվել ոչ միայն վերելակների կառուցման, այլ նորագույն տեխնոլոգիաներով մրցունակ արտադրության համար եւս:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: