01/18/2025

Գորիս համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունը՝ նոյեմբերի 5-ին

Գորիս համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունը՝ նոյեմբերի 5-ին

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ս.թ. սեպտեմբերի 14-ի նիստում քննարկել է նաեւ Գորիս համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն անցկացնելու մասին հարցը:


Ընդունված որոշմամբ Գորիս համայնքում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն կանցկացվի 2017թ. նոյեմբերի 5-ին:


Կայանալիք ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման համար կառավարության պահուստային ֆոնդից ֆինանսական հատկացումներ են արվել:


Կառավարության նույն նիստում, մինչ այդ, բավարարվել է Գորիս համայնքի ընտրյալ ղեկավար Վաչագան Ադունցի հրաժարականի դիմումը:

Սեփ. լրատվ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: