01/18/2025

Աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր Գորիսում

Աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր Գորիսում

Գորիսի թիվ 3 դպրոցի 1-4-րդ դասարանների աշակերտների շրջանում սեպտեմբերի 14-ից արձանագրված բռնկման արդյունքում Գորիսի բժշկական կենտրոն է դիմել միջին ծանրության 27 հիվանդ՝ «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ։ Հիվանդներն ունեցել են միանման գանգատներ՝ լուծ, այդ թվում՝ արյունային, բարձր ջերմություն, սրտխառնոց, փսխում: Բացի այդ, բակային համայցերի արդյունքում հայտնաբերվել է եւս 11 հիվանդ, որոնք ստանում են ամբուլատոր բուժում եւ նրանց վիճակը գնահատվում է թեթեւ:


27 հիվանդից 21-ի, դպրոցի սննդի հատվածի 3 աշխատակիցներից 2-ի, 14 կոնտակտավորներից 7-ի մոտ եւ սննդամթերքի 4 նմուշներից 2-ում հայտնաբերվել է միեւնույն «Շիգելա Զոնե» տեսակի հարուցիչը:


Այսպիսով, Սյունիքի մարզի Գորիս քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցի 1-4-րդ դասարանների աշակերտների մոտ գրանցված աղիքային վարակիչ հիվանդության՝ շիգելոզի (դիզենտերիա), առաջացման պատճառը նշված դասարանների աշակերտներին տրված սննդամթերքի երկրորդային աղտոտումն է:


Դպրոցում իրականացվել են հակահամաճարակային միջոցառումներ, այդ թվում՝ ախտահանում:
Հիվանդների բուժումը շարունակվում է, նրանց վիճակը գնահատվում է բավարար,  նոր հիվանդներ չկան:

ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
20 սեպտեմբերի 2017

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: