01/12/2025

Ռուբեն Վարդանյանը հետաքրքրված է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ով

Ռուբեն Վարդանյանը հետաքրքրված է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ով

Գործարար եւ բարերար, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDeA) համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը հետաքրքրված է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ով:


Հիշեցնենք, որ «Զանեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունը պատկանում էր Մաքսիմ Հակոբյանին: 2014-ի հունիսի 24-ին կոմբինատի երկարամյա տնօրեն Մաքսիմ Հակոբյանն ազատվել էր տնօրենի պաշտոնից` նշանակվելով կոմբինատի խորհրդի նախագահ: Որոշումից հետո կոմբինատի 75 տոկոսի բաժնետեր գերմանական «Քրոնիմետ մայնինգ» ընկերությունը մրցույթ էր հայտարարել, որտեղ հաղթող էր ճանաչվեց ավստրալացի ինչ-որ մեկը՝ նշանակվելով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն: Օտարերկրացի տնօրենը կամաց-կամաց սկսել է իր թիմին ներգրավել կոմբինատի աշխատանքներում:

 
Այսօր արդեն հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանը եւ իր ռուս գործընկերները, մեր ունեցած տեղեկություններով, հետաքրքված են կոմբինատով:


Նրանք նույնիսկ հանդիպումներ են ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որոշ համաձայնություններ ձեռք բերել, սակայն այլ մանրամասներ հայտնի չեն:

hayeli.am
22 սեպտեմբերի 2017թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: