01/18/2025

Սյունիքի մարզպետը գո՞րծ է տալիս իրավապահներին

Սյունիքի մարզպետը գո՞րծ է տալիս իրավապահներին

«ՉԻ» տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մարզխորհրդի նիստերին իր ենթակաների հետ խոսում է սպառնալիքների լեզվով: «Նա իր պարտքն է համարում մշտապես հիշեցնել, որ ժամանակին ԱԱԾ-ի աշխատակից է եղել: Այդ հանգամանքը մոռացողներին մարզպետը չի ներում:


Եթե նիստի ժամանակ որեւէ պաշտոնյա նրա հանձնարարականի վերաբերյալ որեւէ հարց է տալիս կամ հակաճառում է, արժանանում է ամենախիստ պատժի»: Մարզպետը հիշում է իր քննիչ աշխատած տարիները եւ հրահանգում է իրավապահներին զբաղվել տվյալ պաշտոնյայով: Նա, մեղմ ասած, գործ է տալիս: Նիստի ողջ ընթացքում մարզպետը ձեռքով այնպիսի ժեստեր է անում, որ ներկաների համար աննկատ չմնա 30 հազար դոլար արժողությամբ իր ժամացույցը:


Հիշեցնենք, որ երիտասարդ այս չինովնիկը բավական մեծ կարողության տեր է: Սյունիքի տխրահռչակ մարզպետ Վահե Հակոբյանը հայտարարագրել է 36 միլիոն 100 հազար դրամ, 193 հազար ամերիկյան դոլար եւ 118 հազար եվրո:

«Չորրորդ իշխանություն»
22 սեպտեմբերի 2017թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: