01/18/2025

Թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Սլավիկ Դադաշյանը

Թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Սլավիկ Դադաշյանը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սեպտեմբերի 26-ին տարածած հայտարարության համաձայն՝ Սյունիքի մարզի թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի (ընդգրկում է Գորիս, Սիսիան, Տաթեւ, Տեղ, Գորայք համայնքները) կազմում առաջացել էր մեկ թափուր տեղ:


Ինչպես տեղեկացանք, թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սարմիկ Հարությունյանը, իր դիմումի համաձայն, հրաժարական է տվել: Թափուր տեղի համալրման համար թեկնածուների դիմումների եւ անհրաժեշտ փաստաթղթերի ընդունումը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով մինչեւ սեպտեմբերի 28-ի ժամը 18.00-ն էր:


Ինչպես տեղեկացանք Սլավիկ Դադաշյանից, թափուր տեղի համար միայն ինքն էր համապատասխան դիմում եւ փաստաթղթեր ներկայացրել ու սեպտեմբերի 29-ին նշանակվել թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի անդամ, իսկ սեպտեմբերի 30-ին՝ ընտրվել հանձնաժողովի նախագահ:

    Սեփ. լրատվ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: