01/13/2025

ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի ողջույնի խոսքը Ուսուցչի օրվա կապակցությամբ

ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի ողջույնի խոսքը Ուսուցչի օրվա կապակցությամբ

Սիրելի ուսուցիչներ,


Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները մասնագիտական տոնի`  Ուսուցչի օրվա կապակցությամբ:


Իր  կոչմանը հավատարիմ` ուսուցիչը դարերով իր առաքելությունը կատարել է մեծ նվիրումով ու սիրով: Բոլոր ժամանակներում նա եղել է այդ վեհ անվան պահպանողն ու կրողը:


Կրթական համակարգը մշտապես եղել է մեր ժողովրդի եւ նորանկախ պետության ուշադրության կենտրոնում: Այսօր համակարգը  լուրջ բարեփոխումների փուլում է, եւ այդ գործընթացում ուսուցչին մեծ ու պատասխանատու դեր է վերապահված: Յուրաքանչյուր ուսուցիչ պետք է իր հեղինակությամբ  ու կատարած աշխատանքով արժանանա հասարակության բարձր գնահատանքին: Այդ ամենին հասնելու համար ուսուցչից պահանջվում է ուժերի եւ կարողությունների առավելագույն ներդրում: Կիրթ ու բանիմաց սերունդ դաստիարակելը յուրաքանչյուր ուսուցչի  պարտքն է եւ,  միաժամանակ, նրա գործունեության գնահատականը: Պետք է միշտ հիշել, որ մեր երկրի ու ժողովրդի ապագա հաջողությունների սկիզբը դրվում է այսօր, եւ դրանում ուսուցչի աշխատանքը  որոշիչ  է:


Այս տոնական օրն իմ շնորհավորանքն եմ հղում նաեւ Սփյուռքի եւ Արցախի բոլոր ուսուցիչներին, ովքեր իրենց ուսերին են կրում ազգապահպանման կարեւոր առաքելությունը:


Շնորհավորելով մեր բոլոր ուսուցիչներին Ուսուցչի օրվա կապակցությամբ` մաղթում եմ  առողջություն եւ  նորանոր հաջողություններ:

Լավագույն ցանկություններով՝
ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: