01/18/2025

Խնձորեսկում ֆունիկուլյոր է կառուցվելու

Խնձորեսկում ֆունիկուլյոր է կառուցվելու

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի ներկայությամբ, հոկտեմբերի 8-ին +Հայհիդրոէներգանախագիծ+ ինստիտուտի եւ +Դոփփելմեյր Գարավենտա+ խմբի (Doppelmayr Garaventa Group) վերազգային ընկերության անդամ +Գարավենտա ԱԳ+ (Garaventa AG) շվեյցարական ընկերության միջեւ ստորագրվել է պայմանագիր։


Այս նպատակով հոկտեմբերի 6-8-ը Հայաստան էին ժամանել +Գարավենտա ԱԳ+ ընկերության մարքեթինգի եւ վաճառքների մասով նախագահ Ֆիլիպ Բիները եւ վաճառքների գծով տնօրեն Թոմաս Կուրտը:


Պայամանագրով նախատեսվում է Խնձորեսկ գյուղում, +Հին Խնձորեսկ+ պատմամշակութային արգելոցի ծրագրի զարգացման շրջանակներում, +Հայհիդրոէներգանախագիծ+ ինստիտուտի կողմից ֆունիկուլյորի կառուցում:


Ֆունիկուլյորի կառուցման սկզբնական փուլում ներդրումները կկազմեն 6 միլիոն 100 հազար ԱՄՆ դոլար։


ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը կարեւորել է պայմանագրի ստորագրումը եւ ծրագրի իրականացումը Սյունիքի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման եւ գրավչության բարձրացման համատեքստում:

mineconomy.am
11 հոկտեմբեր 2017

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: