01/18/2025

Հոկտեմբերի 9-ից մարզպետը նորից աշխատանքի չի հաճախում. փախչե՞լ է, արձակուրդո՞ւմ է, հոգնե՞լ է, թե՞ անելիք չունի

Հոկտեմբերի 9-ից մարզպետը նորից աշխատանքի չի հաճախում. փախչե՞լ է, արձակուրդո՞ւմ է, հոգնե՞լ է, թե՞ անելիք չունի

Խնձորեսկյան հայտնի միջոցառումից հետո Սյունիքի մարզպետը նորից անհայտացել է: Եվ իրավասու պաշտոնյաներից կամ մարմիններից ոչ մեկը բացատրություն չի տալիս, թե այս անգամ ինչով է պայմանավորված մարզի թիվ 1 պետական պաշտոնյայի դասալքությունը կամ գործալքությունը:


Փախչե՞լ է աշխատանքից, մեկ տարվա մեջ յոթերորդ անգամ արձակո՞ւրդ է մեկնել, հոգնե՞լ է, թե՞ պարզապես անելիք չունի…


Ըստ մարզպետարանի մեր աղբյուրի՝ մարզպետի՝ աշխատանքի չհաճախելու ամենահավանական պատճառ կարող է լինել անցած շաբաթվա ոչ թռիչքային եղանակը Սյունիքում. մառախլապատ եղանակը, բնականաբար, թույլ չէր տար, որ թռչող սարքը Երեւանից հասնի Կապան:


Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ մարզպետը լեռնահանքային արդյունաբերության հարցերով Երեւան ժամանած արտասահմանցիներին էր ուղեկցում Մհեր Պոլոսկովի փոխարեն, քանի որ վերջինիս չէին կարողանում գտնել:


Իսկ թե մարզպետը երբ կբարեհաճի աշխատանքի գալ նորից, դժվար է ասել, մանավանդ որ աշնան-ձմռան շրջանում լեռնային մեր երկրամասում ոչ թռիչքային եղանակներն առավել հաճախ են սպասվում:


Մյուս կողմից՝ մարզպետի բացակայությունն այլեւս ու աստիճանաբար անհետաքրքիր թեմա է դառնում մեզանում: Վերջին հաշվով միեւնույն է՝ ինքը կա՞, թե՞ չկա մարզում: Այն, ինչ որ ինքը պիտի անի, առանց աղմուկ-աղաղակի, անում է ծաղկափթիթ եւ գեղանազ Միլենան:

Սեփ. լրատվ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: