01/18/2025

Քաջարան համայնքի ղեկավարի թեկնածուն նոյեմբերի 5-ի ընտրություններում

Քաջարան համայնքի ղեկավարի թեկնածուն նոյեմբերի 5-ի ընտրություններում

Մանվել Փարամազյան


Ծնվել է 1977թ. մարտի 31-ին Քաջարան քաղաքում:


Միջնակարգ կրթությունը ստացել է Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցում:


1995-2000թթ. սովորել եւ ավարտել է Գորիսի «Սյունիք» ինստիտուտի իրավաբանական ֆակուլտետը, իսկ 2007-2015թթ.՝ ՌԴ Օմսկի Ֆ.Դոստոեւսկու անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի հեռակա ուսուցման բաժինը: Ունի իրավաբան-իրավագետի որակավորում:


Ծառայել է ՀՀ զինված ուժերում, զորացրվել ՀՀ ԶՈՒ ավագի կոչումով: Զինվորական ծառայության ընթացքում արժանացել է շնորհակալագրերի, խրախուսական պատվոգրերի:


1994-95թթ. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ հանքաքարի ջարդման եւ տեղափոխման արտադրամասում աշխատել է փոխարկիչի մեքենավար:


2002-2003թթ. եղել է Քաջարան համայնքի ավագանու անդամ:


2003 թվականից աշխատել է Քաջարանի քաղաքապետարանում՝ գլխավոր իրավաբան:


2016թ. սեպտեմբերի 18-ին ընտրվել է Քաջարան քաղաքային համայնքի ղեկավար:


Մասնակցել է բազմաթիվ բարեգործական ծրագրերի իրականացմանը ՀՀ տարբեր մարզերում, ԼՂՀ հանրային կյանքի տարբեր ոլորտներում:


Պարգեւատրվել է ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան», Արցախի Մայրության կոմիտեի «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալներով:


Անկուսակցական է:


Ամուսնացած է, ունի երկու դուստր եւ մեկ որդի:   

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: