01/18/2025

Գորիս համայնքի ղեկավարի թեկնածու Արշակ Մկրտչյանը դուրս է գալիս ընտրապայքարից՝ ասպարեզը թողնելով Սամվել Հարությունյանին եւ Առուշ Առուշանյանին

Գորիս համայնքի ղեկավարի թեկնածու Արշակ Մկրտչյանը դուրս է գալիս ընտրապայքարից՝ ասպարեզը թողնելով Սամվել Հարությունյանին եւ Առուշ Առուշանյանին

Այսօր թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողով ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Գորիս համայնքի ղեկավարի թեկնածու Արշակ Մկրտչյանը:


Այդ մասին «Սյունյաց երկրին» տեղեկացրեց ինքը՝ Արշակ Մկրտչյանը՝ հավելելով՝ «Թեկնածությունս հանելով փորձում եմ իմ ներդրումն ունենալ Գորիսի համերաշխության վերականգնման գործում»:


Ինչո՞ւ է առաջադրվելուց օրեր անց նման որոշում կայացրել թեկանծուն. ի պատասխան այդ հարցի, ասաց՝ «Նման որոշում կայացրել եմ ընտրողներիս հետ խորհրդակցելուց հետո»:


Իսկ ի՞նչ խորհուրդ է տալիս թեկնածուն իր ընտրողներին՝ նոյեմբերի 5-ի քվեարկությունից առաջ: Ըստ Արշակ Մկրտչյանի՝ իր համակիրները քվեարկել կարող են սեփական հայեցողությամբ, յուրաքանչյուր ընտրող թող քվեարկի այն թեկնածուի օգտին, ում նախապատվություն է տալիս:


Եվ այսպես՝ Գորիս համայնքի ղեկավարի թեկնածու Արշակ Մկրտչյանը դուրս է գալիս ընտրապայքարից՝ ասպարեզը թողնելով Սամվել Հարությունյանին եւ Առուշ Առուշանյանին:

Սեփ. լրատվ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: