01/18/2025

«Հեպատիտ Ց»-ի գործով մեղադրողի եւ ամբաստանյալների բողոքները մերժվեցին

«Հեպատիտ Ց»-ի գործով մեղադրողի եւ ամբաստանյալների բողոքները մերժվեցին

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Հեպատիտ Ց»-ի գործով ամբաստանյալների եւ մեղադրողի բողոքները:


Դատախազ Ա.Բարսեղյանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ պահանջելով ավելի խիստ պատիժ սահմանել Քաջարանի բժշկական կենտրոնի արդեն նախկին տնօրեն Վարդան Ավագյանի եւ անեսթեզիոլոգ Երվանդ Ավագյանի նկատմամբ: Իրենց հերթին ամբաստանյալների պաշտպանները պահանջում էին արդարացման դատական ակտ:


Վերաքննիչը մերժել է բողոքներն ու ստորադաս դատարանի դատական ակտը թողել է անփոփոխ:


Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը Քաջարանի ԲԿ-ի նախկին տնօրեն Վարդան Ավագյանը մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել 1 տարվա ազատազրկման, փոխտնօրեն Վիրաբ Մանասյանը, ավագ բուժքույր Նորա Կարապետյանն ու գլխավոր բուժքույր Արմեդա Վանեսյանը` 6 ամսվա ազատազրկման: Չորս ամբաստանյալների վերաբերյալ դատարանը որոշել է պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան: Բժիշկ-անեսթեզիոլոգ Երվանդ Ավագյանը նույնպես մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել 1,5 տարվա ազատազրկման:


Ըստ մեղադրական եզրակացության՝ Քաջարանի ԲԿ-ի նախկին տնօրեն Վարդան Ավագյանը, փոխտնօրեն Վիրաբ Մանասյանը, բժիշկ-անեսթեզիոլոգ Երվանդ Ավագյանը, ավագ բուժքույր Նորա Կարապետյանն ու գլխավոր բուժքույր  Արմեդա Վանեսյանը խախտել են սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները: Նրանց գործունեության հետեւանքով առաջացել է մարդկանց վիրուսային «Հեպատիտ Ց», ինչի հետեւանքով մի շարք քաղաքացիների առողջությանն անզգուշությամբ պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

news.am
26 հոկտեմբերի 2017թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: