01/18/2025

Միջազգային աուդիտ՝ ցիանիդի անվտանգ կառավարման համար

Միջազգային աուդիտ՝ ցիանիդի անվտանգ կառավարման համար

Հոկտեմբերի 15-19-ը Ամուլսարի ծրագիրը պաշտոնապես ավարտեց ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի նախաձեռնության նախաարտադրական պայմանական սերտիֆիկացման ֆիզիկական (անմիջական) աուդիտի փուլը:


Անկախ աուդիտը Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի նախաձեռնության պահանջ է, որը գնահատում է ընկերության համապատասխանությունը նախաձեռնության սկզբունքներին եւ չափանիշներին: Ցիանիդի կառավարման օրենսգիրքը կամավոր նախաձեռնություն է  հանքարդյունաբերական ընկերությունների համար: Այն ուղղված է ցիանիդի անվտանգ կառավարմանը: Նախաձեռնությանը միացող ընկերությունները ցիանիդի կիրառմամբ ոսկու կամ արծաթի հանքարդյունաբերական իրենց ծրագրերը պետք է ենթարկեն երրորդ կողմի անկախ աուդիտի՝ նախաձեռնության պահանջների կատարման կարգավիճակը պարզելու համար:


Աուդիտն իրականացվել է երրորդ կողմի՝ անկախ մասնագետի կողմից, որը հանդիսանում է գլխավոր աուդիտոր եւ համապատասխանում է փորձառության, փորձաքննության եւ շահերի բախման վերաբերյալ Ցիանիդի կառավարման միջազգային ինստիտուտի պայմաններին: Աուդիտորը ինստիտուտի կայքում ցուցակված է ե՛ւ որպես գլխավոր աուդիտոր, ե՛ւ որպես տեխնիկական մասնագետ: Նա հարցազրույցներ է անցկացրել ինչպես Լիդիան Արմենիայի վերջերս ձևավորված Ցիանիդի կառավարման կոմիտեի, այնպես էլ անձնակազմի այլ անդամների հետ: Ֆիզիկական աուդիտը ներառել է նաեւ Ամուլսարում ընթացիկ աշխատանքների գործնական աուդիտ, ինչպես նաեւ ծրագրի հիմնական փաստաթղթերի ստուգում:


Ամուլսարի ծրագրի նախաարտադրական պայմանական սերտիֆիկացման վերաբերյալ Անկախ աուդիտորի եզրակացությունները կներկայացվեն Ցիանիդի կառավարման միջազգային ինստիտուտի հաստատմանը: Ընդունվելու դեպքում արդյունքները կհրապարակվեն ինստիտուտի կողմից: Դրական արդյունքի դեպքում Լիդիան Արմենիան կդառնա Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքում 2016թ. դեկտեմբերին կատարված փոփոխություններից հետո նախաարտադրական սերտիֆիկացում անցած առաջին ընկերությունն աշխարհում:


Նախաարտադրական սերտիֆիկացումը կամավոր նախաձեռնություն է, որը Լիդիանը ստանձնել է կամավոր՝ դեռեւս նախաարտադրական փուլում պայմանական սերտիֆիկացում ստանալու համար եւ ընդգծում է Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի նախաձեռնությանը համապատասխանելու պատրաստակամությունը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: